12.02.2014|
12:11
Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Երանի ինքը նաև իր ֆիզիկական գոյով մեր կողքին լիներ, մեր մեջ լիներ, մեր փողոցում, մեր դաշտում, մեր քաղաքում, մեր գյուղում լիներ: Ինքն այսօր էն տարիքում էր, որ իր հզոր ներկայությամբ, իր իմաստուն ներկայությամբ, իր խոհեմ ներկայությամբ կարող էր առաջնորդ ու հովիվ լինել, տեր լինել անտեր մնացած մի ժողովրդի ու մի երկրի: Ինքն ուներ էդ մտավախությունը, որ կարող ենք անտեր մնալ: